ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Եվրամիության դաշնակիցներին ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը, ըստ Վաշինգտոնի, կարող է տևել մինչև 2022 թվականի վերջը։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու եվրոպացի պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով։
CNN-ը նշում է, որ նման հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի գնահատականի լուրջ փոփոխության մասին, որը ռուսական ռազմական գործողության սկզբում ակնկալում էր, որ այն արագ ավարտ կունենա։
Կոնգրեսի որոշ անդամներ և նրանց օգնականները հանգիստ համեմատում են Կորեական պատերազմի հետ, որը տևեց երեք տարի: