24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամ ալիքում գրել է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան և զանազան այլ գավառամիտ խորամանկներ, թիրախավորելով հայաստանյան հասարակությանը, փորձում են առաջ մղել թշնամական քարոզն առ այն, որ Արցախն իբր խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաշտությանն» ու «բարեկամությանը»:
Որպես Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը գրեթե հինգ մատի պես ճանաչող մարդ, ուզում եմ հավաստիացնել, որ այս թշնամական քարոզին հավատացող և առավել ևս դրա ուղեծրում գործել ցանկացող բոլոր հայաստանցիներին Բաքվի բռնապետի բաշիբոզուկները, Աստված մի արասցե, հաջողության հասնելու պարագայում մորթելու են առաջինը։
Գիտե՞ք՝ ինչո՞ւ։ Որովհետե սրանք, հրաժարվելով մեր հայրենիքի մաս և անվտանգության կարևորագույն բաղադրիչ Արցախից ու տխմարաբար հավատալով թշնամու սին քարոզչությանը, դրան ոչ թե դիմադրելու, այլ աղ ու հացով են դիմավորելու»։