կարևոր
1840 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-15 17:41

Արարատ-Արմենիան հաղթեց Արարատին ու վերադարձավ 1-ին հորիզոնական

Արարատ-Արմենիան հաղթեց Արարատին ու վերադարձավ 1-ին հորիզոնական

ՀՊԼ 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Արարատին» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ։

25-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, բայց Մաիլսոն Լիմայի հարվածից հետո Վսեվոլոդ Երմակովը որսաց գնդակը։ Երկու րոպե անց, այնուամենայնիվ, տանտերերը բացեցին խաղի հաշիվը․ աչքի ընկավ Ալեմաոն։ Խաղի 41-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ռոմերսիո Պերերյրա դա Կոնսեյսաոն՝ տանտերերին թողնելով տասը հոգով։ Մեկ րոպե անց  Ռազմիկ Հակոբյանը տուգանայինից կատարած անթերի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Վիմերկատին միայն  հայացքով հասցրեց ուղեկցել գնդակին։

Երկրորդ կեսում՝ 51-րդ րոպեին, Լիման կարողացավ շտկել սխալն ու առաջ մղեց իր թիմին։ 63-րդ րոպեին տասը հոգով մնաց նաև «Արարատը»․ երկրորդ դեղին քարտով հեռացվեց Ալիյուն։ 68-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Երմակովը։ Հանդիպումն այսպես էլ ավարտվեց՝ 3-1։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 57 միավորով կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 38 միավորով մնաց 3-րդ տեղում։