կարևոր
2536 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-15 16:26

«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը

«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը

Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝  510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ռուս ընդդիմադիր գործիչ, Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը։

«Թարմացված տվյալների համաձայն՝ «Մոսկվա»-ի փրկված նավաստիների թիվը կազմել է 58 մարդ՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից»,- նշել է նա։

Պենտագոնը հայտնել էր, որ «Մոսկվա» հածանավի խորտակումը «մեծ հարված» էր Ռուսաստանի ռազմածովային ուժերին Սև ծովում: