կարևոր
721 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-15 15:53

Մեր պետության և ժողովրդի անվտանգությունը հետաքրքրում է միայն մեզ․ Արման Աբովյան

Մեր պետության և ժողովրդի անվտանգությունը հետաքրքրում է միայն մեզ․ Արման Աբովյան

«Երեկ ես տեսա մի պատկեր, երբ մարդիկ հրաժարվեցին մատաղացու դառնալ այսպես կոչված խաղաղության գործընթացում»,-Արցախի խորհրդարանում երեկ հնչած հայտարարությունների մասին ասաց  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը, որը մասնակցում է «Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս ու հեռանկար» թեմայով քննարկմանը։

Աբովյանի խոսքով, անկախ Հայաստանի իշխանությունների հնչեցրած հայտարարություններից, Արցախի գրեթե բոլոր օղակներում կա կոնսենսուս. պետք լինի կռվելու են, դիմելու են բոլոր հնարավոր ու անհնար քայլերի, որ ՀՀ իշխանությունների կողմից գծած նախագիծը չիրականանա։

«Արցախցին ունի համոզմունք, որ նահանջի տեղ չկա։ Սա գոյաբանական խնդիր է։  Կարգավիճակի նշաձողի իջեցման մասին. բոլորը գիտակցում են, որ դա ինքնասպանություն է, ասում են՝ մենք ինքնասպանության չենք գնալու, մեր երեխեքին թուրքի բերանը չենք տալու»,-ասաց Աբովյանը։

Փաշինյանի՝ հայկական պահանջների նշաձողի իջեցման վերաբերյալ հայտարարության վերաբերյալ Աբովյանը նշեց, որ Արցախում դա «ինքնասպանություն» են որակում․

«Բառացի ասում են՝ մենք մեր երեխեքին թուրքի բերանը չենք տալու. ով ի՞նչ ուզում է՝ մտածի»:

Հարցին՝ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները ինչ պետք է անեն, Աբովյանը նշեց․

«Նվազագույնը պետք է ընդունեն երկու դրույթ. «Երկիրը, ժողովուրդը գնում են դեպի ապամոնտաժում. ընդունո՞ւմ ենք դա, թե՝ ոչ։ Հիմա մարդկանց պետք է պարզ հարց տալ՝ համաձա՞յն եք գնալ ինքնասպանության: Հայաստանի առջև էլ է գոյաբանական խնդիր առաջացել: Մենք համաձա՞յն ենք դա ընդունել: Հիմա լիդեր սիրել-չսիրելու խնդիր չէ, հիմա բոլորս պետք է առճակատվենք իրականության հետ: Խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է պատերազմի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է արհավիրքի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է նվազագույնը ՀՀ-ի մասնատման»: