20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախարարները մտքեր են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է կատարվել նաև Երևանի և Բաքվի միջև ռուսական աջակցությամբ խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,- ասված Է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 19-20-ը Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, ներառյալ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրումը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում: