26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ավիացիան և նավատորմը վարժանքներ կանցկացնեն Արևելաչինական ծովում և Թայվանի շրջակայքում՝ կղզու հարցում ԱՄՆ-ի «սխալ ազդանշանների» պատճառով։ Այս մասին ասվում է Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտու հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 15-ին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտին համատեղ վարժանքներ կանցկացնի Արևելաչինական ծովի ջրային տարածքում և օդային տարածքում և Թայվանի շրջակայքում զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու համար։ Դրանց կմասնակցեն կործանիչներ, ֆրեգատներ, ռմբակոծիչներ և այլ ուժեր։
«Այդ գործողություններն ուղղված են Թայվանի հարցով ԱՄՆ-ի կողմից կրկնվող սխալ ազդանշանների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։