18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Այս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք պետք է հասկականք , որ այս բարենպաստ իրավիճակը պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացությունները կանխարգելելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«QR կոդերի պահանջի կանոնակարգը ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ մայրական և մահացության ցուցանիշներով, ինչպես նաև կյանքի միջին տևողության առումով Հայաստանը լավ ցուցանիշներ ունի, սակայն ֆինանսավորման չափաբաժնի առումով դեռևս զիջում ենք։