24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ կառավարության որոշմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ամառային զորակոչն ու զորացրումն այս տարի կանցկացվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել ապրիլի 15-ի հերթական նիստում։
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:
Որոշումը կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը: