կարևոր
532 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-15 13:27

Չենք հապաղում, պարզապես մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք. Հայկ Մամիջանյան

Չենք հապաղում, պարզապես մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ներկայացրեց՝ ինչի հիման վրա է ընդդիմությունը վստահ հայտարարում, որ իշխանափոխության դեպքում Արցախի հիմնահարցում հնարավոր է հասնել արդյունքների։

«Շատ պարզ․ էմպիրիկ փորձով, որովհետև տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրության, մասնավորապես, համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումները նույն ծիրում, նույն էջում գտնվելն ապահովել։ Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում», -  ասաց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանը պատասխանեց նաև ամենից հաճախ հնչող հարցին՝ ինչու է ընդդիմությունը հապաղում։

«Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, մենք հնարավորություն չունենք չպատրաստված, մանրամասն չպլանավորված գործողություններ անելու։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործողությունները հստակ մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է», -  ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։