կարևոր
1321 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-15 13:04

Պետք է աշխատել հայերի հետ. Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել

Պետք է աշխատել հայերի հետ. Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել, գրում է minval.az-ը։

Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից:

«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ գործում ենք 5 հարթակներում: ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների»։