26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» ու դուրս մնաց մրցաշարից։
4-րդ րոպեին Կոստիչն առաջ մղեց հյուրերին: 36-րդ րոպեն Բորրեն կրկնապատկեց առավելությունը, իսկ 67-րդ րոպեին Կոստիչը դուբլի հեղինակ դարձավ։ «Բարսելոնան» երկու գոլերն էլ խփեց ավելացված ժամանակում: Առաջինը գոլի հեղինակ դարձավ Սերխիո Բուսկետսը, իսկ ավելացված 10-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը իրացրեց 11-մետրանոցը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտում կայացած խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: