26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իրավապահ համակարգը խիստ մտահոգված է: Պատճառն այն վիճակագրությունն է, որ գրանցվել է 2022 թվականի առաջին եռամսյակում: Բանն այն է, որ իրավապահ համակարգն ապօրինի զենք-զինամթերքի հավաքագրման գործընթացում ուշագրավ իրավիճակի հետ է բախվել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին վիճակագրությունից տվյալներ են հայտնի դարձել, որ 2021 թվականի ողջ տարվա ընթացքում քաղաքացիների մոտ ոստիկանության կողմից իրականացված ստուգումների, խուզարկություների արդյունքում հայտնաբերել է մոտ 700 միավոր զինամթերք, իսկ, ահա, դեռ տարին նոր է սկսվել, ու այս երեք ամսվա եւ 14 օրվա ընթացքում հայտնաբերվել է մոտ 517 միավոր զինամթերք:
Ասել է թե՝ տարին նոր է սկսվել, եւ արդեն ցուցանիշը մտահոգության տեղիք է տվել իրավապահ համակարգում, եւ այս ցուցանիշից հետո որոշել են ուժեղացված ծառայությունները կրկին շարունակել։ Եվ չնայած արցախյան պատերազմից մեկ տարի է անցել, սակայն շատերի մոտ դեռ առկա է Արցախից բերված զինամթերքը, որոնք նրանք հրաժարվում են հանձնել, եւ արդյունքում վիճակագրությունն այսպիսին է:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում