28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Շուշիի հարց չի եղել ,կապիտուլյանտը ստում է։
Նիկոլը լկտիաբար հերքում է ինքն իրեն։
ԱԺ -ում Նիկոլն ասում է ՝ պատերազմը Շուշիի համար էր ու առանց Շուշին հանձնելու հնարավոր չէր այն կանգնեցնել։
2020-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» շրջանների հանձնումն է։
2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ապագա կապիտուլյանտն իմ հարցին ի պատասխան ասել է՝ մինչ այս պահը պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2 »տարբերակն է։
Իմ հարցին, թե՞ այլ առաջարկ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը եղել է,ինքը պատասխանել է՝ ոչ։
Ի դեպ՝ Շուշին «5 պլյուս 2 »շրջանների մեջ չի մտնում։
Շուշիի թեման 2020-ի նոյեմբերի 17-ին հերքել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը,ով նշել է՝ հոկտեմբերի 19-20-ի պատերազմը դադարեցնելու առաջարկով Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Հայկազյան բառարանը հարուստ է, բայց սրա ստերի ճշգրիտ բնորոշում տալը անհնար է…»։