կարևոր
1129 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-14 17:17

Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյան

Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարությանը։ 

«Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել և պետք է լուծվի առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման միջոցով։

Ի հավելումն բավարար իրավական և պատմական հիմքերի՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը և Ադրբեջանի կողմից համակարգային հայատյացությունը լրացուցիչ հիմք են տալիս ենթադրելու, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։

Արցախի զինված ուժերը Փարուխից և Քարագլխից երբեք կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի և Ակնեի (Ագդամի) ուղղությամբ, իսկ եթե Ալիևը հակառակն ապացուցող փաստեր ունի, թող հրապարակի։

Մինչդեռ Փարուխի գրավումից մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը սադրել է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ արձակելով ականանետեր։

Գազատարի միտումնավոր պայթյունից հետո դրա ուշացումներով վերականգնումը ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ»,-նշվում է Արտակ Բեգլարյանի՝ տելեգրամում հրապարակված հայտարարության մեջ։