կարևոր
1186 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-14 17:03

Չինաստանն արձանագրել Է կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական օրական առավելագույնը

Չինաստանն արձանագրել Է կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական օրական առավելագույնը

Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարկաման 29 411 դեպք, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ ապրիլի 14-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

Վերջին օրը հայտնաբերված 3 020 վարակվածների մոտ հաստատվել են COVID-19-ի ախտանիշները (բարձր ջերմություն, հազ, տկարություն): Նրանցից 21-ը ժամանել Է արտասահմանից, 2 999-ին հայտնաբերել են երկրում: Առավել մեծ թվով ախտահարվածներ են արձանագրվել Շանհայում (2 573) եւ Ցզիլինի հյուսիս արեւելյան նահանգում (325): Մնացած 26 391 անձ հիվանդության անախտանիշ կրողներ են, նրանցից 73-ը ժամանել Է արտասահմանից, 26 318 դեպք Է արձանագրվել երկրի ներսում:

Առավել թվով անախտանիշ հիվանդներ են հայտնաբերվել Շանհայում (25 146), Ցզիլինի նահանգում (674) եւ Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանում (129): Պաշտոնապես համավարակի սկզբից Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 171,3 հազար հաստատված դեպք (ՉԺՀ-ի իշխանությունները վիճակագրության մեջ չեն ներառում անախտանիշ հիվանդների մասին տվյալները): Մահացու վախճանների թիվը կազմում Է 4 638: Երկրում համաճարակային վիճակը մնում Է բարդ: Անցած ամսին կորոնավիրուսով վարկման տեղային դեպքեր են հայտնաբերվել Չինաստանի 31 վարչա-տարածքային միավորներից (նահանգի, կենտրոնական ենթակայության քաղաքի կամ ինքնավար շրջանի մակարդակով) 30-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: