ՌԴ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքի արգելքին Արցախ։
Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։ Այս մասին ասվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմն էլ ձեռնպահ կմնա տարածաշրջանում իրավիճակը լրացուցիչ սրող քայլերից»։