կարևոր
1309 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-14 15:54

Կիևին ամսական 7 մլրդ դոլար է անհրաժեշտ աշխատավարձերի համար․ Զելենսկի

Կիևին ամսական 7 մլրդ դոլար է անհրաժեշտ աշխատավարձերի համար․ Զելենսկի

Ուկրաինայի համար ամսական առնվազն 7 միլարդ դոլար է պահանջվում որպես ֆինանսական օգնություն աշխատավարձերի եւ սոցիալական վճարների ծախսերը ծածկելու համար: Այս գնահատումներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ նրա՝ Կիեւ կատարած այցի ժամանակ, ապրիլի 14-ին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի ղեկավարը նաեւ բարձրացրել է հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների հարցը: Ֆոն դեր Լյայենն իր հերթին հավաստիացրել է, որ Միությունը մտադիր է այդ առումով օգտագործել սահմանների հատման արագացված ընթացակարգերը: Ապրիլի 8-ին Կիեւ էին այցելել Եվրահանձնաժողովի ղեկավարը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: