կարևոր
1582 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-14 15:29

Հստակ քայլեր կլինեն, վստահությունը բարձրացնող քայլեր էլ իրականացվում են․ Չավուշօղլու

Հստակ քայլեր կլինեն, վստահությունը բարձրացնող քայլեր էլ իրականացվում են․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցեին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք առաջիկայում պետք է սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հստակ քայլերի, Չավուշօղլուն ասել է.

«Հստակ քայլեր կլինեն, վստահությունը բարձրացնող քայլեր էլ իրականացվում են»:

Չավուշօղլուն կարևորել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելում հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությունները:  

Անդրադառնալով Հարավային Կովկասում «կայունություն հաստատելուն», նա շեշտել է, որ երկրները պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները միմյանց հետ: Նա միաժամանակ շեշտել է, որ այս ամենը իրականացնելը հեշտ չէ և «մեկ օրում չեն իրականացվում»:

Խոսելով Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև նոր հանդիպման մասին, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարն տեղեկացրել է որ երրորդ հանդիպումը  նորից տեղի է ունենալու Վիեննայում:  

Նա նաև նշել է, որ գիտակցում է, որ Հայաստանը ճնշման տակ է, քանի որ սա ամենևին հեշտ գործընթաց չէ:  Նաև հասկանում են, որ հայկական սփյուռքի մի մասը  հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համայքնները չեն աջակցում այս գործընթացին, ապա շարունակել է.

«Բայց հիմա արդյոք երրորդ երկրում հանդիպելու կարիք կա»:

Չավուշօղլուն ընդգծել է, որ իր խոսքերը չպետք է ընկալել որպես մեղադրանք: Նրա խոսքով հայկական կողմը պետք է մի փոքր համարձակ լինի, քանի որ, եթե Թուրքիայում հանդիպում չեն կարողանում  անցկացնել, ապա մյուս հարցերում ինչպե՞ս պետք է քայլեր անեն:

Նա նաև հայտնել է, որ իրենք անգամ առաջարկել են սկզբում Երևանում հանդիպել, բայց հայկական կողմը չի համաձայնել՝ պնդելով երրորդ երկրում հանդիպելու վրա: