կարևոր
700 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-14 14:48

ԱԺ-ում կոլաբորացիոնիստներն արդարացրել են Սումգայիթի, Բաքվի և Գանձակի հայերի պոգրոմներն ու ջարդերը. Էլբակյան

ԱԺ-ում կոլաբորացիոնիստներն արդարացրել են Սումգայիթի, Բաքվի և Գանձակի հայերի պոգրոմներն ու ջարդերը. Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով ԱԺ-ում հնչած ելույթներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ՀՀ ԱԺ-ում կոլաբորացիոնիստներն արդարացրել են Ադրբեջանի կողմից Սումգայիթի, Բաքվի և Գանձակի հայերի պոգրոմներն ու ջարդերը։ Փաստացի ասվել է՝ մենք ցանկացանք անջատվել Ադրբեջանից, իրենք մեզ կոտորեցին, մենք պիտի այլևս չցանկանայինք անջատվել Ադրբեջանից։

Այս տրամաբանությամբ շուտով ամբողջ երկիրը կհանձնվի Ադրբեջանին։

Սա մեկին մեկ հայերի դեմ իրականացված ցեղասպանության արդարացման թուրքական պետական նարատիվն է։

Հայաստանն օկուպացված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, երկրում իշխում են նրանց դրածոները»։