կարևոր
1174 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-14 14:16

ԱԺ֊ի հոսանքը անջատեք, զազրախոսները ելույթ չունենան. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ֊ի հոսանքը անջատեք, զազրախոսները ելույթ չունենան. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Խնդրանք...

ԱԺ֊ի հոսանքը անջատեք, զազրախոսները ելույթ չունենան։

Տո այ փսլնքոտներ, երբ համեմատում եք Արցախի 2021 թ տված բյուջեն 2018 ից առաջ տվածի հետ, հիշե՛ք, որ մինչև 2020 թ. Արցախը ուներ տնտեսություն, որով կարողանում էր իր բյուջեն ավելացնել մի քանի անգամ և ամենևին էստեղ բյուջեյից մեծ գումարի կարիք չուներ։

Այսօր Արցախում տեղահանված հազարավոր մարդիկ կան, բոլոր հանքերը, ջրերը, արտերը, անտառները, այգիները, գործարանները թշնամուն հանձնեցիք, դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք Արցախի բյուջեյի ավելացումից խոսելու ու թվերի համեմատություն անցկացնելու։

Այն ի՜նչ կորցրել է Արցախը, ձեր տվածը պետք է ամեն տարի տասնապատկվի,որ հնարավոր լինի որոշակի վերականգնել։ «Խաղաղության դարաշրջան»։

Ծամոն սարքեցիք էս բառերը ու առանց հասկանալու ծամում եք։ Էդ խաղաղության դարաշրջանում վաղը թուրքը աչք կդնի ձեր ու ձեր կանանց վրա։

Ձեր լպստած սանրվածքը հաստատ թուրքերին դուր կգա»։