կարևոր
982 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-14 14:07

Վիգեն Խաչատրյանին կարելի է Բաքու էլ ուղարկել՝ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու․ Վահրամ Բալայան

Վիգեն Խաչատրյանին կարելի է Բաքու էլ ուղարկել՝ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու․ Վահրամ Բալայան

Վիգեն Խաչատրյանի ճանապարհն անցած մարդուն կարելի է նման վերաբերմունքի էլ արժանացնել՝ ուղարկել Բաքու Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Աժ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

Այսպես նա արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, իբրև եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ՝ Արցախը չէր հայաթափվի։ Փաշինյանի թիմի անդամը հարցադրում էր արել․ «Պետք է հասկանալ՝ նպատակը ո՞րն է․ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ»։

Նման հայտարարությունը դաստիրակության հարց է և բարոյակության հարց է՝ ասաց Վահրամ Բալայանը։

Նա առաջարկեց Վիգեն Խաչատրյանին գալ, Արցախի ժողովրդի կողքին ապրել և իր մաշկի վրա զգալ իր հայտարարության հետևանքները։

«Մարդ պետք է իր ժողովրդի պատմությունը լավ իմանա, նոր պատգամավորի մանդատ վերցնի։ Ի գիտություն Վիգեն Խաչատրյանի ասեմ, որ Արցախի հայ բնակչությունը 70 տարիների ընթացքում 92 տոկոսից դարձել է 72 տոկոս։ Սա Ադրբեջանի՝ հայաթափման քաղաքականության հետևանքն է»,-ասաց նա։

Վահրամ Բալայանը Խաչատրյանին հիշեցրեց Նախիջևանի ճակատագիրը։

«Ինչ ճակատագրի ժամանակի ընթացքում արժանացել է Նախիջևանը, այդ նույն ճակատագրին էլ արժանանալու էր Արցախը։ Հետևաբար, պետք է ճիշտ պատկերացում ունենալ և հանրությանը չմանիպուլացնել։ Պետք է փաստերին, երևույթներին նմանօրինակ գնահատականներ չտալ և ժողովրդին չշեղել ճիշտ ճանապարհից»,-ասաց Վահրամ Բալայանը։

Մարդ պիտի ունենա համապատասխան կենսագրություն, անցած ճանապարհ, որ կարողանա ճիշտ գնահատական տալ, Վիգեն Խաչատրյանի խոսքին այսպես է մոտենում արցախցի դաշնակցական գործիչը, ամենայն հավանականությամբ այդ պարոնը չունի այդ ամենը։