Կյանքում չէի մտածի, որ կարողա դաժե սրանց կողմից լսեմ էն ինչ հենց հիմա կատարվում ա ԱԺ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
ԱԺ-ում հենց հիմա մի խումբ թշնամիներ խոսում են Արցախը ադրբեջանին հանձնելու, հանձնելու ու խաղաղ ապրելու կարևորության մասին: Հենց հիմա մեր 30 տարվա պատմությունը բռնաբարվում ա ներքին թուրքի կողմից:
Չկա սենց բան, գիտակցությունս չի ուզում ընկալի էն ինչ հենց հիմա լսում եմ, սենց բան անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածում չկար: Էսքանից հետո, եթե սրանց ռադ չենք անում ու սերունդներով անարգանքի սյունին չենք գամում ուրեմն մենք էս երկրում ապրելու իրավունք չունենք, ուրեմն էս երկիրը վերջնական ապականվել ա: