կարևոր
1099 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-14 12:08

Իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է՝ ամբողջ թիմի անհապաղ հրաժարական, որից հետո արդեն հայկական Նյուրնբերգ․ Գեղամ Նազարյան

Իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է՝ ամբողջ թիմի անհապաղ հրաժարական, որից հետո արդեն հայկական Նյուրնբերգ․ Գեղամ Նազարյան

Երեկ խորհրդարանում հնչած այն միտքը, թե հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց այդ դեպքում տարբերությունն այն կլիներ, որ զոհեր չէին լինի, մեղմ ասած, հունից հանել, զայրացրել է հերոս, նահատակ տղերքի ծնողներին, եղբայրներին, քույրերին, կանանց եւ երեխաներին։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է. նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը։

Մեր տղերքին նահատակության տանողը խոստովանում է, որ տղերքը կարող էին եւ չզոհվել ու կարծում է, որ գոնե հրաժարական չպետք է տա։

Հայաստանի փրկության գործընթացն առաջնորդելու եւ իրականության են հասցնելու հերոս տղերքի ընտանիքի անդամները։ Սա իր մեջ նաեւ մեծ խորհուրդ ունի»։