կարևոր
625 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-14 11:32

Ոչ մի միջազգային հանրություն չկա, կան օտարերկրյա երկրներ․ Էդգար Էլբակյան

Ոչ մի միջազգային հանրություն չկա, կան օտարերկրյա երկրներ․ Էդգար Էլբակյան

Ես ուսանողներիս դասավանդում եմ տեքստում որսալ սահմանումների սխալանքը։ Օրինակ՝ որ ասում են «մենք չենք հաղթել 1990-ականներին, որովհետև Ադրբեջանը չի կապիտուլյացվել», սահմանման սխալանք է, որովհետև հաղթանակ անպայմանորեն չի նշանակում կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Հիմա «միջազգային հանրության» մասին երեկվա բարբաջանքակտորը, որը մեզ ստիպում է հանձնել Արցախը, սահմանման սխալանքի ևս մեկ դասագրքային օրինակ է։ Բանն այն է, որ նախ՝ ոչ մի միջազգային հանրություն չկա, կան օտարերկրյա երկրներ։ Այս դեպքում այդ բառակապակցության տակ ընդամենը թաքնված են Հայաստանի և նրա բնական շահակիցներ Ռուսաստանի ու Իրանի թշնամիներ ԱՄՆ-ի և նրա հպատակ ԵՄ-ի անունները։ Պարզ է, որ նրանք պիտի ասեն՝ հանձնեք։

Բայց մեղքը ոչ թե նրանցն է, այլ նրանց ստրկաբար դիմող տեղական կոլաբորացիոնիստներինը»։