կարևոր
1849 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-14 10:41

Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է․ Սերժ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է․ Սերժ Սարգսյան

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս։ Այս մասին հայտարարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: 

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կամ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կամ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան: 

Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: 

Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:

Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը: