կարևոր
589 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-14 09:22

Ռուս խաղաղապահները միայնա՞կ են գործել՝ պատգամավորներին Արցախ չթողնելու գործում․ «Հրապարակ»

Ռուս խաղաղապահները միայնա՞կ են գործել՝ պատգամավորներին Արցախ չթողնելու գործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկում էին ընդդիմադիրներին Արցախ չթողնելու միջադեպը: Ընդդիմությունը կարծում է, որ դա Ալիեւ-Փաշինյան զույգի մտահղացումն է, իսկ Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ ռուս խաղաղապահները միայնակ են գործել` վախեցել են հնարավոր սադրանքներից։

Իշխանական շրջանակները չէին բացառում, որ այդ մասին ռուսական կողմը պաշտոնական պարզաբանում կտարածի կամ ռուսաստանցի քաղաքագետների միջոցով մեկնաբանություններ կանի, որ, դատելով ՀՀ ԱԺ ընդդիմադիրների՝ խորհրդարանի դահլիճում արած հայտարարություններից ու դրոշի տեղադրման արարողություններից, հնարավոր է Արցախում որոշ շրջանակների մոտ ոգեւորություն առաջանար, եւ դա ներքաղաքական սրացումներ առաջացներ, Արցախում ոմանք գնային արկածախնդրության, եւ իրենք չկարողանային իրենց մանդատի շրջանակներում իրականացնել խաղաղապահների վրա դրված առաքելությունը, ուստի փորձել են կանխել նման ելքը` պատգամավորների մուտքն արգելելով։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։