կարևոր
841 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-14 09:05

Ովքե՞ր են ուղղորդում Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»

Ովքե՞ր են ուղղորդում Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Չնայած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված քննիչ հանձնաժողովն անգործության է մատնված, եւ անդրանիկ նիստից հետո այլեւս նիստեր չեն հրավիրվում, իշխանականներն արդարանում են, թե աշխատակարգային նիստեր են անում, քննարկում են տեխնիկական հարցեր, աշխատակարգն են որոշում՝ ում սկզբում հրավիրել, սկսել վերեւի՞ց, թե՞ ներքեւից: Սակայն դա չի խանգարում, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրումեջ խորհրդարանի իր աշխատասենյակում հյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 2020-ին Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին եւ երկարատեւ քննարկումներ ունենա վերջինիս, ինչպես նաեւ որպես հանձնաժողովի փորձագետ ներգրավված, 44 օր հայ հասարակությանը մոլորեցրած Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ու Արծրունն են ուղղորդում Քոչարյանին՝ որտեղից սկսել աշխատանքները, որ մարմնին եւ ինչ հարցումներ անել, նյութեր պահանջել, որոնք կաշխատեն ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։