20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Դուք հայտարարել եք, որ ինչ նախապայման ներկայացրել է Ադրբեջանը, ձեզ համար ընդունելի է, անընդունելի ոչինչ չկա՝ շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կզիջեք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է և որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։
Այս ամենը հաշվի առնելով՝ ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չի, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան պետք է ասեմ. հետևելով վերջին իրադարձություններին պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա»,- ասաց պատգամավորը՝ ցուցադրելով սպիտակ կտոր
«Սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, և սրանից փախնել դուք չեք կարող»,- հայտարարեց Վարդանյանը։