կարևոր
901 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-13 16:55

Զելենսկին Գերմանիայի նախագահին թույլ չի տվել այցելել Կիև՝ նախկինում Լավրովի հետ մտերիմ լինելու պատճառով

Զելենսկին Գերմանիայի նախագահին թույլ չի տվել այցելել Կիև՝ նախկինում Լավրովի հետ մտերիմ լինելու պատճառով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի՝ չորեքշաբթի եվրոպացի ղեկավարների հետ Կիև այցելելու խնդրանքը՝ մանրամասնելով, որ Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Շտայնմայերն այժմ գտնվում է Լեհաստանում, որտեղ լեհ գործընկերոջ հետ քննարկում է Ուկրաինայում պատերազմը, գրում է The Guardian-ը:

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Շտայնմայերը ծրագրել էր Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի նախագահների հետ Կիև այցելել, սակայն Զելենսկին մերժել է՝ պատճառաբանելով, որ Գերմանիայի նախագահը նախկինում սերտ կապեր է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև այն, որ նախկինում Շտայնմայերը ավելի սերտ ռուս-գերմանական տնտեսական կապերի ջատագով է եղել: