կարևոր
1876 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-13 16:08

Այդ ինքնախոստովանությունից հետո ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք, ես հեռանում եմ. Էլինար Վարդանյան

Այդ ինքնախոստովանությունից հետո ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք, ես հեռանում եմ. Էլինար Վարդանյան

ԱԺ այսօրվա հանգավորված, պոետիկ երանգով «հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա» ինքնախոստովանությունից հետո, երկրի ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք, ես հեռանում եմ: Բայց Նիկոլը դա չարեց: Գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Դա նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց իր թիմը դա չի անի։

Այս փաստի համար նրանից պետք է պատասխան պահանջեն հազարավոր զոհերի ծնողները, հանրությունը, մենք:

Կամ մենք սա կգիտակցենք, կամ նրա հետ միասին կկիսենք մեղավորությունը. և դա ազնիվ կլինի։