24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 348 մարդ, ևս 2-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 24 862 թեստ։
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,07 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,71 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,43 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 652 235 դեպք, որից 1 632 194 հիվանդ ապաքինվել է, 16 781-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 868 689 մարդ, օրական 1 063։