20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արդեն 2 օր է «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ գտնվում ենք Սյունիքի մարզում: Երեկ հանդիպեցինք Քաջարանի ավագանու անդամների հետ, քննարկեցինք երկրի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև արտաքին և ներքին մարտահրավերները, վերջիններիս հաղթահարման լուծումները, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Այս պահին գտնվում ենք Մեղրիում, այցելեցինք նաև Ագարակ, իսկ այսօր երեկոյան` 19:00-ին, կլինենք Կապանում և սիրով կսպասենք ձեզ հետ հանդիպմանը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում: