կարևոր
478 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-13 13:34

ՀՀ իշխանությունը պետք է պատասխաններ պահանջի, թե ինչու է անհնարին դարձել պատգամավորների մուտքը Արցախ. Խամոյան

ՀՀ իշխանությունը պետք է պատասխաններ պահանջի, թե ինչու է անհնարին դարձել պատգամավորների մուտքը Արցախ. Խամոյան

Հստակ պատճառաբանություն չներկայացվեց՝ ինչու Աղավնոյի անցակետում չթույլատրվեց մեր գործըներկերների մուտքը Արցախ. ցուցակով շրջող ռուս խաղաղապահներն ասում էին, որ իրենք հրաման ունեն մեզ թույլ չտալու մուտք գործել Արցախ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնսեսա Խամոյանը:

«Այս մասով երեկ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե մտահոգված են, նույնն այսօր կրկնեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից և հղում արեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

Եթե Նիկոլ Փաշինյանը հղում է անում նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը, հիշեցնում եմ, որ այդ եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկն էլ ինքն է։ Եվ մեր պահանջը որպես ՀՀ քաղաքացիներ կարող է լինել Հայաստանի Հանրապետության իշխանությունից և ոչ թե Ադրբեջանից ու Ռուսաստանից։

Եթե ԱԳՆ–ն ու Նիկոլ Փաշինյանն ազնիվ են իրենց հայտարարություններում, չպետք է բավարարվեին միայն բանավոր մտահոգություն հայտնելով և եթե հղում են անում նոյեմբերի 9–ի հայտարարությանը եւ հայտարարում են, որ խախտվել է կետերից մեկը, ապա պարտավոր են կատարել այդ կետը՝ ապահովել կապույտ անձնագիր ունեցող քաղաքացիների անխափան ելք ու մուտքը Արցախ:

Եթե Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում այդ կետը պահելու համար, ապա ստացվում է, որ ազնիվ չեն իրենց հայտարարությունների մեջ եւ ստացվում է, որ իրավիճակն ինչ-որ առումով ձեռնտու է նաեւ իրենց, եւ կարող է նաեւ արդարացնել իր՝ Արցախ չգնալը»,-հայտարարեց Ագնեսա Խամոյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները պետք է պատասխաններ պահանջեն, թե ինչու է անհնարին դարձել ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ: