կարևոր
1243 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-13 13:03

Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով. Լուկաշենկոն բացառել է Բելառուսի ընդգրկումը ՌԴ կազմում

Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով. Լուկաշենկոն բացառել է Բելառուսի ընդգրկումը ՌԴ կազմում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Բելառուսն ու Ռուսաստանը կձևավորեն երկու անկախ պետությունների միասնություն։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Վլադիվոստոկում՝ Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ հանդիպմանը, հայտնում է belta-ն։

«Մենք միշտ ասում ենք՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ, սա մեր ընդհանուր հայրենիքն է, որի վրա այսօր գոյություն ունեն երկու անկախ պետություններ և ցույց են տալիս այդ միասնությունը կառուցելու հնարավորությունները», - ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ երբեմն մտավախություններ են եղել առ այն, որ Բելառուսը կընդգրկվի Ռուսաստանի կազմում։

«Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով։ Մենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն ենք կառուցելու, որ մեզնից սովորեն։ Սովորելու են՝ ինչպես հաղթահարել պատժամիջոցները, և այսպես շարունակ»,- վստահություն է հայտնել Բելառուսի նախագահը։