կարևոր
1861 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-13 12:53

Մինչ այս պահը ոչ-ոք չի պարզաբանել՝ ով է փոխանցել այդ ցուցակները խաղաղապահներին. Անժելա Էլիբեգովա

Մինչ այս պահը ոչ-ոք չի պարզաբանել՝ ով է փոխանցել այդ ցուցակները խաղաղապահներին. Անժելա Էլիբեգովա

Եթե դուք չարախնդում եք կամ հեգնում, որ ՀՀ քաղաքացիներին Արցախ չեն թողել խաղաղապահները, ապա կամ չեք հասկանում բոլորիս համար հետևանքը նման նախադեպերի ու «սև ցուցակների» կամ ադրբեջանական գիծն եք պաշտպանում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Ֆիքսենք, որ մինչ այս պահը ոչ-ոք էդպես էլ չպարզաբանեց, ով է փոխանցել այդ ցուցակները խաղաղապահներին և ինչ հիմքով է արգելված մուտքը։

Ավելին, մեր սահմանապահները, եթե տեղյակ են եղել, ինչո՞ւ չեն տեղեկացրել անցնող մեքենաներին ստուգման ու մեքենաների համարները գրանցման ժամանակ, եթե տեղյակ չեն եղել, ապա ինչո՞ւ, եթե դա իրենց ուղիղ գործառույթն է»։