կարևոր
469 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-13 12:29

ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային 700 միլիոն դոլարի հերթական ռազմական օգնություն հատկացնելու մասին

ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային 700 միլիոն դոլարի հերթական ռազմական օգնություն հատկացնելու մասին

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Ուկրաինային հարյուրավոր միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը։

Դրանց համաձայն, վերջնական գումարը, որով օգնություն Է ցուցաբերվելու Ուկրաինային, դեռ չի որոշվել: Սպասվում Է, որ այն կկազմի 700 միլիոն դոլար: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, օգնության այս փաթեթին հավանություն տալուց հետո Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության ընդհանուր ծավալն ավելի քան 3 մլրդ դոլար կկազմի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր:

Դրանից գրեթե 2,5 մլրդ դոլարը Կիեւին հատկացվել Է Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր: Բացի այդ, CNN-ի տվյալներով՝ Պենտագոնը պատրաստվում Է չորեքշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, գումարել զենքի իր առաջատար արտադրողների խորհրդակցություն, որպեսզի քննարկի Ուկրաինային աջակցություն ցույց տալու՝ ճյուղի կարողությունը:

Պաշտպանության նախարարությունից հեռուստաալիքի զրուցակցի խոսքով, հանդիպմանը կքննարկվեն գոյություն ունեցող այն համակարգերի արտադրության արագացման եւ նոր համակարգերի մշակման վերաբերյալ առաջարկությունները, որոնք չափազանց կարեւոր են Ուկրաինային ու նրա դաշնակիցներին օգնելու համար:

Ինչպես հայտարարել Է պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչը, հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվելու Է «արդյունաբերության կարողությանը»՝ Ուկրաինային աջակցելու գործում: Հեռուստաալիքը ճշտում Է, որ խորհրդակցությանը կհավաքվեն ռազմական տեխնիկայի ութ առաջատար արտադրողներ, ինչպիսիք են՝ General Dynamics-ը, Lockheed Martin-ը եւ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: