29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունը, որը վերաբերում է «Լույսի» արարողության անցկացման սահմանափակումներին՝ անհամաձայնություն հայտնելով իսրայելական ոստիկանության որոշման հետ կապված։
«Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հայտարարությունը «Լույսի» արարողության վերաբերյալ Սուրբ Հարության տոնից առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ստիպված է սույն հայտարարությունը հրապարակել` իր հավատացյալներին տեղեկացնելու այն սահմանափակումների մասին, որոնք Իսրայելի ոստիկանությունը փորձում է պարտադրել այս տարի»,-ասված է հայտարարության մեջ: