24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Ս.թ. ապրիլի 12-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Սիրիայի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը՝ Սիրիայի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Վրեժ Յագուբյանի գլխավորությամբ:
Պարոն Վ. Յագուբյանը բարի գալուստ մաղթեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Բ. Բադալյանին՝ հույս հայտնելով, որ ՀՀ գլխավոր հյուպատոսության և Սիրիայի ՀՅԴ միջև անցնող տարիներին ձևավորված փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Շնորհակալություն հայտնելով այցելության և բարեմաղթանքների համար՝ Բ. Բադալյանը հավաստիացրեց, որ աշխատանքային գործունեության ընթացում ջանքեր կգործադրի Հալեպի հայ համայնքային բոլոր կառույցների հետ հարաբերությունների սերտացման և զարգացման համար: