կարևոր
1033 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-13 09:05

Արդեն Արցախ էլ չեն թողնում գնալ․ «Հրապարակ»

Արդեն Արցախ էլ չեն թողնում գնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ ՀՀ ԱԺ մեծամասնության արձագանքից կարելի էր ենթադրել, որ ընդդիմադիր պատգամավորների այցն Արցախ իրենց համար անցանկալի է, ավելին՝ ինչ-որ վտանգներ է պարունակում։ Գուցե Ալիեւին խոստացել են, որ այլեւս Արցախ չեն այցելելու ոչ միայն իրենք, այլեւ թույլ չեն տալու, որ Հայաստանից մարդի՞կ այցելեն։

ՔՊ-ականները նախ ԱԺ-ում, իրար հերթ չտալով, դատապարտեցին ընդդիմությանը, հետո հայտարարեցին, որ ընդդիմադիրները բացակա են ստանալու եւ աշխատավարձից են զրկվելու։ Ապա Հայաստանից ցուցակ ուղարկվեց ռուս խաղաղապահներին, որ արգելեն նրանց մուտքն Արցախ։ Եվ ընդդիմությունը, հասնելով Լաչին, ժամերով կանգնեց սահմանակետում՝ հույսով, որ ի վերջո իրենց թույլ կտան հատել սահմանը։

Ուշագրավ է, որ մեր բազմաթիվ զանգերը մնում էին անպատասխան՝ ընդդիմությունը որոշել էր լռել ու «տակից» բանակցելով՝ հարցերը լուծել։ Երբ չստացվեց, պատգամավորները սկսեցին գրել՝ հաստատելով մեր լուրերը, որ իրենց թույլ չեն տվել մտնել Արցախ։ Երեկոյան տեղեկացանք, որ նրանց հետ են ուղարկել Գորիս։ Նրանք Աղավնոյի անցակետում հապճեպ հանդիպում են ունեցել Արցախի խմբակցությունների ղեկավարների հետ եւ վերադարձել Հայաստան։ Հասկանալի չէ միայն, թե ինչու էին ողջ օրը լռում՝ աղմուկ չբարձրացնելով եւ լրատվամիջոցների հարցերին չպատասխանելով։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։