կարևոր
1504 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-12 17:58

Ուկրաինայում կատարվողը ողբերգություն է, բայց Ռուսաստանն այլ ելք չուներ. Պուտին

Ուկրաինայում կատարվողը ողբերգություն է, բայց Ռուսաստանն այլ ելք չուներ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու ընտրություն չէր մնացել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն) ճիշտ է ասել` ընտրություն չկար: Ուղղակի ընտրություն չկար, հարցը միայն այն էր, թե երբ կսկսվի: Այսքանը», - ասել է Պուտինը: