կարևոր
2017 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-12 17:50

Ապրիլի 13-ի եղանակային կանխատեսումը

Ապրիլի 13-ի եղանակային կանխատեսումը

 

Ուշադրություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:

 

Հանրապետությունում ապրիլի 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-8 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում ապրիլի 13-ին առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Գիշերը կդիտվի +5, ցերեկը՝ +14, երեկոյան՝ +11 աստիճան ջերմություն։