24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Ապրիլի 12-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարոնյան փողոցի թիվ 4 հասցեի մոտայաքում գտնվող շինարարական կազմակերպության տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի փակուղու թիվ 16/3 հասցեում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։53-ին, մարվել՝ 14։08-ին։ Այրվել են ավտոպահեստամասերի խանութ-սրահի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։