16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի ամբողջ աշխատանքի ընթացքում բացակայել է և թանկարժեք ճամփոխդությունների գնացել, դրա համար էլ տեղյակ չէ, թե ընդդիմադիր պատգամավորներն ինչպես են օգտագործում միջազգային հարթակները: Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին, թե ընդդիմությունը միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չի մասնակցում, գրւմ է Yerkir.am-ը։
«Ալեն Սիմոնյանը կարող է քարտուղարությանը հանձնարարել, և պարզ կդառնա, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել, այդ թվում՝ խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում հայկական շահը, Արցախի, հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Ոչ միայն դա, այլ նաև Դաշնակցության Հայ դատի գրասենյակները, հանձնախմբերը ողջ աշխահով լայնածավալ աշխատանքներ են իրականացնում»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե ընդդիմադիրների այցն Արցախ կարող է վտանգավոր լինել, և այդ այցի համար կարող է աշխատավարձից պահումներ լինեն:
«Ալենսիմոնյանները, որ մի երեք տարի առաջ հպարտանում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, բայց հիմա չեն համարձակվում Արցախ ոտք դնել, ենթադրում եմ, որ կարող են արժանանալ Ալիևի զայրույթին, որը շարունակում է ամենավերջին բառերով այս իշխանություններին ծաղրել և որևէ արձագանք չի ստանում: Իրենք պետք է լռեն և ձայն չհանեն: Իրենց համար կիրթ Ալիևի հետ գործունեության հետևանքով էր, որ հայ ժողովրդին և Արցախին բերեցին այսպիսի դժբախտ իրավիճակի: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձին՝ իրենց ոճն է, ամբողջ ուշքն ու միտքը աշխատավարձն է, դրա համար էլ տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ մսխել են պարգևավճարների վրա ու նույն տրամաբանությամբ շարունակելու են աշխատել: Սրանց ուշքն ու միտքը փողն է, ոչ թե հայրենիքը և անվտանգային հարցերը: Հակառակ դեպքում՝ թանկարժեք ծառայողական մեքենա և թիկնազորի համար մեքենա գնելու փոխարեն այդ գումարները կուղղեին երկրի անվտանգային և պաշտպանողական համակարգի ամրապնդմանը»,- ասաց պատգամավորը։