կարևոր
1768 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-12 17:05

Բելգիայում «օմիկրոն» շտամի նոր տարբերակով վարակման դեպք են արձանագրել

Բելգիայում «օմիկրոն» շտամի նոր տարբերակով վարակման դեպք են արձանագրել

Բելգիայում կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.4 նոր տարբերակով ախտահարման դեպք Է արձանագրվել: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել Է Բելգա գործակալությունը՝ վկայակոչելով Լյովենի կաթոլիկական համալսարանի վիրուսաբաններ Մարկ վան Ռանստին եւ Պիտ Մասին: Նմուշը հայտնաբերվել Է Վալոնիայում (Բելգիայի ֆրանսախոս մասում) եւ հետագայում վերլուծման է ենթարկվել Բրյուսելի ազատ համալսարանում:

Ինչպես կարծում Է վան Ռանստը, կորոնավիրոսի շտամների նոր տարբերակների հայտնվելը ինքնին կարեւոր իրադարձություն չԷ: «Վիրուսները մուտացիաներ են կուտակում, դրանք միշտ են դա անում: Նոր տարբերակներ դեռ կհայտնվեն», մեջբերում Է գործակալությունը վիրուսաբանի խոսքը: Նա նաեւ հավելել Է, որ «օմիրոնի» նոր տարբերակների հայտնվելն ավելի լավ Է, քան կորոնավիրուսի պոտենցիալ նոր շտամի առաջացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: