կարևոր
1693 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-12 12:52

Սեբաստիա փողոցում բախվել են Kia-ն ու Chevrolet-ը․ կան վիրավորներ․ այդ հատվածում լուսակիրը 5 օր է չի աշխատում

Սեբաստիա փողոցում բախվել են Kia-ն ու Chevrolet-ը․ կան վիրավորներ․ այդ հատվածում լուսակիրը 5 օր է չի աշխատում

Երեւանում, այսօր, ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 09։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցի դիմաց բախվել են Kia և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու բժիշկների հերթապահ խմբերը, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված խաչմերուկում 5 օր է լուսակիրները չեն աշխատում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։