կարևոր
1804 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-12 12:33

Արցախի հարցով 1 նիստ չես գումարել, փոխարենը՝ ճոխ գործուղում Բալի կղզի. Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին

Արցախի հարցով 1 նիստ չես գումարել, փոխարենը՝ ճոխ գործուղում Բալի կղզի. Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե ընդդիմությունը չի աշխատում՝ Արցախ է գնում: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հավանաբար մոռացել է, որ ինքը հանդիսանում է ՀՀ և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հայաստանյան համանախագահը: Հանձնաժողը դեռ ոչ մի նիստ չի գումարել չնայած ընդդիմության բազմաթիվ պահանջներին: Փոխարենը, նա գերադասում է ճոխ գործուղումների գնալ և, օրինակ, Բալի կղզում պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Դա է իր պատկերացրած աշխատանքը: