Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ այսօրվա նիստում մերժեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու ընդդիմության առաջարկը:
«Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում արձանագրված գնաճը: Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: Նա քվեարկությունից առաջ հրաժարվեց ելույթ ունենալ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:ա