Բացատրություն կա՝ ինչո՞ւ է Արցախի դրոշն այնպես ազդում իրենք իրենց իշխանությունն համարողների վրա՝ ոնց որ կարմիր կտորը ցլի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Արցախի դրոշը ԱԺ ամբիոնում մնաց բառացիորեն մի քանի րոպե։ Իսկ հիմա իրար հերթ չտվող ելույթներն են մեզ աշխատավարձից զրկելու մասին՝ իրենց պատկերացումներով սպառնում են էլի։
Ոչինչ, սա էլ կանցնի, մինչ այդ համբերություն մեզ բոլորիս»։