կարևոր
1057 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-12 11:40

Nokia-ն դադարեցնում է գործունեությունը ՌԴ-ում

Nokia-ն դադարեցնում է գործունեությունը ՌԴ-ում

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Nokia ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հաղորդվում է ֆիննական ընկերության տարածած հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է նրա կայքում։

Ռուսական շուկայից դուրս գալու պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունն է։

Ընկերությունը նշել է Ռուսաստանում տեղեկատվության անխափան հոսքի և ինտերնետ հասանելիության ապահովման կարևորությունը։